
Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել է հերթափոխի նախապատրաստվող անձնակազմի սպառազինությունը և հանդերձանքը, հենակետերի ավագները հրահանգավորվել են մարտական դիրքերում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: