ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թող ներող լինի վարչապետը». որտեղ է նշելու Ամանորն Աղասի Իսպիրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նախաամանորյա զրույցների շարք է ներկայացնում շոու-բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Աղասի Իսպիրյանն է։ Նա նշեց, թե տոներն անցկացնելու է Հայաստանից դուրս։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տոներն անցկացնել Հայաստանում, որպեսզի խթանվի տուրիզմը։ Դուք հնարավո՞ր է մտքափոխվեք եւ տոներն անցկացնեք այստեղ։

-Շատ լաղ ուղերձ է հղեկ վարչապետը։ Այն կարող է խթանել տուրիզմը, բայց ես արդեն 40 տարեկան եմ եւ ոչ մի վայրկյան չեմ հեռացելլ այս երկրից, սակայն այս տարի որոշել եմ երեխաներիս հետ գնալ ձյուն տեսնել։ Թող ներող լինի վարչապետը, բայց ես այս տարի այդպես ենք որոշել։ Լավ կոչ է մեր ժողովրդին։

-Իսկ ինչ-որ բան տանելո՞ւ եք Ձեզ հետ։

-Հայաստանից տանելու ենք մեր ավանդական բաստուրման։ Ճիշտ է՝ Մոսկվայում կա, բայց կնոջս հետ որոշել ենք տանել, նաեւ մայրիկիս պատրաստած պահածոներից եւս։

-Ամանորյա հրաշքին հավատո՞ւմ եք։

-Այո, հավատում եմ։ Ամանորյա հրաշքներ լինում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս