Armlur.am-ը շարունակում է ներկայացնել նախատոնական հարցազրույցներ։ Այս անգամ մեր զրուցակիցը նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է։
-Պարո՛ն Ախոյան, ո՞րն է եղել Ձեզ համար այս տարվա ամենահիշարժան պահը։
-Գիտեք, ինձ համար հիշարժան պահեր քիչ են լինում։ Ինձ համար այս անգամ դաշտային այցելություններն են Արևմտյան Հայաստան։ Ես այդ ժամանակ ապրում եմ մեր հայրենիքի խնդիրներով, նրանց հետ շփվելով։ Քիչ կան հիշարժան օրեր, ես էլ այս հանրության լիարժեք մասնիկ եմ համարում։ Այս ժողովրդի երեսին գույն չկա, եւ կուզեմ սև-սպիտակը ներկվի գույներով։ 2019 թվականը մեր ժողովուրդն ապրել է սթրեսի մեջ։
-Ո՞ր իրադարձության մասին կպատմեիք Ձեր թոռներին։
-Շատ պասիվ տարի կարող եմ համարել, փառք Աստծո մեր ընտանիքում կորուստ չենք ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան