Մի՛ վախեցեք ամանորի գիշերը երազանք պահել ու ողջ տարվա համար դա դարձրե՛ք նպատակ. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ամանորյա ուղերձը.

«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ 2020 թվականն իր թվային ներդաշնակությամբ խաղաղություն, բարեկեցություն ու համերաշխություն թող բերի մեր երկրին։ Յուրաքանչյուր ընտանիքում թող իշխի սերն ու ջերմությունը…

Առնետը արագաշարժ ու ժրաջան կենդանի է, թո՜ղ այդ որակներով զարգացման նոր թափ հաղորդի հետհեղափոխական Հայաստանին
Ջերմագին ցանկություններով խոնարհվում եմ ՀՀ սահմանները հսկող զինվորների առջև… ????
Ուրախ տրամադրություն բոլորիս։

Ասում են չէ՞ տարին ինչպես սկսես, այդպես էլ կշարունակվի։ Մի՜ վախեցեք ամանորի գիշերը երազանք պահել ու ողջ տարվա համար դա դարձրե՜ք նպատակ. անպայման կիրագործվի..»




Լրահոս