Ավտոմեքենան բախվել է քարերին․ կա 2 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին հունվարի 2-ի կեսգիշերին մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ քարերին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Լյովա Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ և մահացել:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև՝ հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 2-ին, ժամը 23:46-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայությա մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:




Լրահոս