Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը հունվարի 5-ին հայտարարել է միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին; Այս  մասին հայտնում է interfax.ru կայքը:

«Իրանը վերջնականապես հրաժարվում է միջուկային ծրագրերի սահմանափակումներից: Այսպիսով` իրանական միջուկային ծրագիրը չի ունենա ոչ մի սահմանափակում արտադրության մասով, ներառյալ հարստացման հզորացումը, տոկոսային հարաբերակցությունն ու ուրանի հարստացման քանակը, ինչպես նաև այս ոլորտում հետազոտություններն ու ծրագրի հետագա զարգացումը»,- ասված է Իրանի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ «Թեհրանը այսպիսով չի հրաժարվում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից, սակայն պետք է ստիպի ԱՄՆ-ին պատասխան տալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար»:




Լրահոս