16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողը ծառայում է ՊՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը ծառայում է ՊՆ-ում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ  բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:




Լրահոս