Սիսիան քաղաքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին, ժամը 17։02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական այգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ:




Լրահոս