Արդեն մեկ շաբաթ է ուժի մեջ է մտել Ճանապարհային ոստիկանության նոր բալային համակարգի ներդրումը: Ըստ նոր համակարգի յուրաքանչյուր անձ ստանում է 9 տուգանային միավոր կամ բալ: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով:
Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ:
ArmLur.am-ը հարցախույզի միջոցով վարորդներից հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել իրենց կյանքում, արդյոք կաշկանդվածություն, լարվածություն կա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան