
Գյումրու «Շիրակի» պաշտոնական էջը տեղեկացնում է, որ թիմը կատարել է ձմռան առաջին ձեռքբերումը:
«Գանձասար-Կապանի» 24-ամյա պաշտպան Վարդան Արզոյանը այսուհետ կկրի «Շիրակի» մարզահագուստը: Գործարքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Արզոյանը «Փյունիկի» սան է: Նա նաեւ 2016-19 թվականներին հանդես է եկել Երեւանի «Արարատում»:
Էդմոն Մարտիրոսյան