Փայլակի վիճակը գնահատվում է ծանր, վերջինս գտնվում է կոմայի մեջ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայող Փայլակ Ասատրյանի հայրը՝ Սիսակ Ասատրյանը:
Նշենք, որ հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել, վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։
Ըստ մեր զրուցակցի ՝ Փայլակն այս պահին գտնվում է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում. «Ազդրերն են վնասվել, ունի կոտրվածքներ, չի խոսում, անշարժ պառկած է: Ոչ մի բանից տեղյակ չենք չգիտենք՝ դեպքը ոնց է տեղի ունեցել, մյուս վիրավորն ինչ վիճակում է»:
Հավելենք, որ Փայլակն ընտանիքի փոքր զավակն է, ունի իրենից ավագ քույր և եղբայր:
«Ապրում ենք սովորական գյուղացու կյանքով, ինչպես բոլոր գյուղացիները»,-ասաց զինծառայողի հայրը:
Լիդա Եղիազարյան