ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ այցելել է Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Այս մասին Ավինյանը հայտնել է իր էջում:
«Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- նշել է Ավինյանը: