ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում վթարված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ Այս մասին հայտնում է ria.ru կայքը:

«Բոինգ-737»-ում 167 ուղևոր կար։ Ինքնաթիռի կործանման տեղեկությունները ստացվել են տարածաշրջանում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին հասցված հարվածների ֆոնին։ Զոհվածների կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկան:

Ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:




Լրահոս