
Երեւանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ «Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ»։
Խոսքը Իրանի քաղաքացիների մասին է, չնայած որ հաղորդագրության մեջ այդ մասին պաշտոնական հիշատակություն չկա:
Հաղորդագրության տեքստը հասանելի է նաեւ պարսկերեն:
Հավելենք, որ վերջին տարիներին Իրանի շատ քաղաքացիներ ԱՄՆ մուտքի արտոնագիր էին ստանում Երեւանում: