
«Ամեն ինչ լա՛վ է: Իրանը հրթիռներ է արձակել Իրաքում երկու ռազմակայանի վրա, այժմ կատարվում է այն բանի գնահատումը, թե կան արդյոք տուժածներ եւ վնասներ: Ամեն ինչ նորմա՛լ է: Ես հայտարարություն կանեմ չորեքշաբթի առավոտյան»: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես հայտնի է՝ Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը: