
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանմանը: Դեսպանը գրել է.
«Փորձում ենք ճշտել ուղևորների ցուցակը: Մեծ մասն իրանցիներ են և կանադացիներ: Ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ քաղաքացիներ չկան»:
Հիշեցնենք, որ Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու ուկրաինական ինքնաթիռ է վթարվել՝ 167 ուղևորներով: