
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:
Սույնի մասին հայտարարություն է տարածվել, որում նշվում է.
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, ցավակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ահաբեկչական հարձակման հետևանքով Բաղդադում զոհված գեներալ-հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ, իբրև հարգանքի տուրք հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգության ճանապարհին գործած անզուգական սխրանքների, հունվարի 8-ին՝ ժամը 15:00-17:00-ն և հունվարի 9-ին՝ ժամը 11:00-12:00-ն դեսպանատանը կբացի «Սգո մատյան», որտեղ, բացի բարձրաստիճան այրերից և պաշտոնյաներից, կարող են գրառումներ անել բոլոր ցանկացողները:
Հայաստանում իրանցի ուսանողների միությունը ևս ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց մոմավառությամբ և ծաղիկների խոնարհմամբ հարգանքի տուրք կմատուցի մեծապատիվ նահատակ գեներալ-հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ նաև այս հարգանքի տուրքի արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 8-9-ը: