Ուկրաինական Boeing-ը սխալմամբ խփել են Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը. Al Hadath

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Թեհրանից ոչ հեռու կործանված ուկրաինական Boeing-737 սխալմամբ խփել են Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը, գրում է  արաբական Al Hadath հրատարակչությունը:

Հրատարակչությունը կոնկրետ աղբյուրի հղում չի անում և այլ հավելյալ տեղեկություն չի հայտնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին տեխնիկական խնդիրների պատճառով ուկրաինական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման մասին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ:

Հավելենք, որ հունվարի 7-ին՝ լույս 8-ի գիշերը, Իրանը հրթիռակոծել է Իրաքի տարածքում ԱՄՆ ռազմաբազան:




Լրահոս