ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախազգուշացում է տվել«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ին: «Ժողովուրդ» օրաթերթին պատճառների մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, որ պայմանագրային հզորություն ունեցող որակավորված արտադրողը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, հանձնաժողովի հաստատմանը պետք է ներկայացնի հաջորդ օրացուցային տարվա պայմանագրային եւ տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Սակայն ատոմակայանը այն հանձնաժողովին ներկայացրել է 5 օրուշ՝ դեկտեմբերի 6-ին:
Եւ ՀԾԿՀ-ի կողմից ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ատոմակայանը ներկայացրել է իր պարզաբանումը՝ նշելով, որ ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի վերանորոգման համար նախատեսված է եղել 135 օր՝ պայմանավորված ռեակտորի իրանի շիկամշակման աշխատանքներով, սակայն շահագրգիռ կողմերիհետտեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է այդ աշխատանքները 2020 թվականի ընթացքում չիրականացնել:
Բայց, արի ուտես, հանձնաժողովը ներկայացված պարզաբանումները օբյեկտիվ պատճառ չի համարել, քանի որհամապատասխան հիմնավորումներ չեն ներկայացվել,ուստիորոշել է նախազգուշացում տալ:
Մանրամասները՝ տեսանյութում