Ազգային ժողովում բուռն շրջանը սկսվեց. ինչ նախագծեր կան օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած 2020 թվականի աշխատանքային շաբաթը նոր է մեկնարկել, սակայն Ազգային ժողովում սկսվում են բուռն աշխատանքային օրերը, եւ արդեն այսօր մշտական հանձնաժողովի նիստ է նախատեսված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենա ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում կան ինչպես երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, նաեւ այնպիսինները, որոնք առաջին անգամ պետք է քննարկվեն թե՛ մշտական հանձնաժողովում, թե՛ հունվարի 21-ին մեկնարկելիք նստաշրջանում:

Ավելին, հունվար ամսին կլինեն ոչ միայն հանձնաժողովների եւ լիագումար նիստեր, այլ նաեւ խորհրդարանական լսումներ: Դրանցից մեկը կլինի հունվարի 16-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տեսալսողական մեդիածառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս հանձնաժողովն իր հերթական նիստը կանցկացնի երկուշաբթի՝ հունվարի 13-ին, եւ ի թիվս այլ նախագծերի՝ օրակարգում ընդգրկված է նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին»օրենքը,որով կարգավորվում է, թե ովքեր կարող են դրանք շնորհել:

Եվ, ըստ այդ նախագծի, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ:




Լրահոս