Բժշկասոցիալական «խնայողություն». փորձաքննությունները կիրականացվեն հատուկ ընթացակարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժամանակավոր՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացվեն հատուկ ընթացակարգով: Փորձաքննությունները (հաշմանդամության գնահատումը) կիրականացվեն նոր սկզբունքով պատահական ընտրությամբ ձեւավորված հանձնաժողովների միջոցով:

Կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով, կձեւավորվի 5-7 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Իսկ բժշկասոցիալական փորձաքննության բաժիններն աշխատելու են կրճատված կազմով՝ 24-ի փոխարեն 9-ը բաժին, որը ենթադրում է շուրջ 140 մլն 484 հազար 782 դրամ խնայողություն:

Նշենք, որ բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմելիությունը կազմում է տարեկան շուրջ 47 հազար անձ, որից առաջին անգամ փորձաքննվողները՝ 15 հազար, վերափորձաքննվողները՝ 32 հազար անձ:

Նշենք, որ սա այն հանձնաժողովն է, որը մարդկանց հաշմանդամության կարգ է տալիս, ու մշտապես դժգոհություններ կան, որսուբյեկտիվ վերաբերմունք է կիրառվում, եւ ոչմիշտ է հաշմանդամ մարդը կարգ ստանում, իսկ առողջ մարդը՝ արձանագրվում որպես այդպիսին:




Լրահոս