ՀԱՐՑ. Կազմակերպությունը կարո՞ղ է մեծածախ գնում կատարել անմաքս առեւտրի խանութներից:
Նորայր Մելքոնյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որՄաքսային միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգի դեպքում ապրանքները վաճառվում են մանրածախ առեւտրի ձեւով անմաքս առեւտրի խանութներում Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաեւ դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց եւ նրանց հետ ապրողիրենց ընտանիքների անդամներին առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման եւ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որորպես «Անմաքս առեւտուր» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առեւտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: