Հարց քաղաքացիներից՝ պատահարի ժամանակ որո՞նք են գույքին պատճառված վնասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Պատահարի ժամանակ որո՞նք են գույքին պատճառված վնասները:

Արմեն Գալստյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գալստյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը (բացառությամբ վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կցված կամ դրա մեջ (վրա) գտնվողեւտուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը),անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,տուժողի դիտավորության հետեւանքով տվյալ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,տուժողին պատկանող արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,բեռների փոխադրման պայմանագրով տուժողին պատկանող փոխադրվող բեռներին պատճառված վնասները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողի գույքին պատճառված վնասները հատուցվում են տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) համապատասխան գումար վճարելու ձեւով կամ պատճառված վնասի վերականգնման միջոցով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս