ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Ռուսաստանը ուշացնում. Ալրաղացի Լյովիկի գործը առաջ չի շարժվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21-ին Մոսկվայում ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։

Արդյունքում նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

Անցել է ավելի քան մեկ 1,5 ամիս, եւ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ հայտնեցին՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը ընթացքի մեջ է:

Ինչո՞ւ է Ռուսաստանի Դաշնությունը ուշացնում պատասխանը, գուցե գլխավոր դատախազությունը հիմնավոր ապացույցներ չի ներկայացրել, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը ուշացնում է վերջինիս հանձման գործընթացը, կամ այլ խնդիր կա. ցույց կտա ժամանակը:




Լրահոս