Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականից հանդիսանալով Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ղեկավարը, Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակցի կողմից հավաքագրված եւիր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22մլն 469 հազար ՀՀ դրամ գումարը, իր պաշտոնական դիրքն օգտագործերով, յուրացրել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բացի այդ, Վոլոդյա Ուզունյանը, նպատակ ունենալով թաքցնել իրկողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն հանձնված տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ, 2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ շահառուների անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը եւ դրանք ուղարկելու միջոցով հանձնել Տավուշի մարզպետարան:
Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314 հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ