ՀԱՐՑ. Եթե մաքսային հայտարարագիրը լրացնելիս սխալ է թույլտրվել, եւ հայտարարագիրը գրանցվել եւ վճարումներն էլ իրականացվել են, հնարավո՞ր է ճշտում անել հայտարարագրում:
Հասմիկ Հակոբյան (34 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածի դրույթներով՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը՝ մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա՝ պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Նշենք, որ ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: