Մոսկվայի օդանավակայաններում 36 չվերթ է հետաձգվել, 5-ը` չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 36 չվերթ, չեղարկվել` 5-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մոտ 0 աստիճան է, որը նորմայից բարձր է 8-9 աստիճանով:




Լրահոս