Դորտմունդում 14 հազար մարդ են տարհանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբերի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Դորտմունդ քաղաքի համար ամենամեծ տարհանումներից մեկն է սկսվել հունվարի 12-ին՝ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերի առկայության մասին կասկածների պատճառով, հաղորդվում է Twitter-ում քաղաքի պաշտոնական օգտահաշվում։

«Քաղաքի պատմության մեջ խոշորագույն տարհանումներից մեկն է անցկացվում Դորտմունդում»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, տարհանումը կառնչվի մոտ 14 հազար մարդու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, տարահանումն խաթարել է քաղաքի կյանքի սովորական ռիթմը. մասնավորապես, փակվել է քաղաքի երկաթուղային գլխավոր կայարանը, ինչի մասին Twitter-ում հայտնել է Deutsche Bahn ընկերությունը։ WDR հեռուստաընկերության տվյալներով՝ արդեն հաստատվել են երկու ռումբի առկայության մասին կասկածները, որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, խոսքը, ենթադրաբար, 4 ռումբի մասին է։




Լրահոս