Կարլո Անչելոտտին դաշտ դուրս կբերի իր մարտական կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին չի ցանկանում ունենալ անսպասելի և տհաճ անակնկալներ ` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումից առաջ ՝ հաղորդում է իսպանական մամուլը:

Այդ իսկ պատճառով իտալացի մասնագետը որոշել է դաշտ դուրս բերել իր մարտական կազմը:

«Սերուցքայինների» մեկնարկային կազմում կլինեն, մասնավորապես, Կրիշտիանու Ռոնալդուն և Անխել դի Մարիան, որոնք չէին մասնակցել նախորդ խաղերին` որոշակի առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ դորտմունդցիների հետ առաջին հանդիպմանը «Ռեալը» հասավ 3:0 հաշվով հաղթանակի:




Լրահոս