Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջեւ տարբերությունը 20 եւ 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:
Ռուսաստանում հին տոմարով Նոր տարին տոնելու ավանդույթը սկսվել է 1918 թվականին` նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Դրան նպաստել է նաեւ այն, որ ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) նշում են հին տոմարով Նոր տարին:
Հին նոր տարին, ըստ հուլյան տոմարի` (նախկինում սուրբ Սիլվեստրի օր, գերմ. Alter Silvester) տոնում են նաեւ Շվեյցարիայի մի շարք գերմանախոս կենտոններում։
Հայաստանում Հին նոր տարին եւս նշվում է, թեեւ իր «հեղինակությամբ» չի հավասարվում ավանդական Ամանորին: Հեռուստատեսությամբ եթեր են հեռարձակվում տոնական` Ամանորյա հաղորդումները: Տոնական եղեւնին` տոնածառը, զարդարում է բնակարանները նաեւ Հին նոր տարուն: