Իմքայլականները փորձում են գաղտնի պահել ՀԿ-ների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ անհատ փորձագետներին հրավիրել է մասնակցելու իր աշխատանքներին:

Ըստ հայտարարության՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կարող են դիմել մինչեւ հունվարի 20-ը: Իմքայլականների կողմից, սակայն, փորձ է արվում գաղտնի պահել ՀԿ-ների անունները եւ չգաղտնազերծել դրանք, քանի որ հստակ ժամկետ է տրված դիմումների համար, չնայած չի բացառվում, որ այդ ՀԿ-ները որեւէ կերպ կապ ունենան հենց իմքայլականների հետ: Գուցե դրանով էլ պայմանավորված է նախաձեռնողների գաղտնապահությունը։




Լրահոս