Պայքարը թեժ է լինելու. ընդդիմադիրները դեմ են կառավարության նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը շարունակվում է բուռն կերպով քննադատվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Նշենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը հունվարի 9-ին է ներկայացվել խորհրդարանին:

Ու թեեւ այս պահի դրությամբ պաշտոնապես քննարկումների փուլ չի մտել, այնուամենայնիվ, քննարկումներն ու քննադատություններն անպակաս են: Այս օրենքի նախագիծը ենթադրում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հնարավորություն, երբ ապացուցվում է հարստացման չհիմնավորված լինելը:

Սակայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մտահոգ են, որ այս օրենքը չի ծառայի իր նպատակին: Նախագծին արմատապես դեմ են հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք, մեր տեղեկություններով, արդեն քննարկումներ ունեցել են այս նախագծի շուրջ:

ԲՀԿ խմբակցությունում եւս այնքան էլ կողմ չեն կառավարության ներկայացրած նախագծին, սակայն իշխանական խմբակցության պատգամավորները ձգտելու են ամեն կերպ պաշտպանել այն:




Լրահոս