«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հունվարի 20-ին մեկնարկելու է Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը, որից առաջ հայրենի օրենսդիրները հանձնաժողովի նիստեր են սկսել անցկացնել: Չնայած հանձնաժողովի նիստերի մեկնարկին՝ անհուսալի վիճակում են անցած տարի խորհրդարանում ձեւավորված քննիչ հանձնաժողովների աշխատանքները, քանի որ գրեթե բոլոր հանձնաժողովներում անորոշ վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովներում նիստերիօրերը չկան նշանակված, իսկ հանձնաժողով էլ՝ կա անգամ անդամ ու օրակարգ չունի:
Եւ այսպես, ԱԺ 2018 թվականի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտներիկողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամանակ նոր կհստակեցվի հանձնաժողովի տեղակալի, անդամների եւ օրակարգի հարցը: Նշված քննիչ հանձնաժողովը դեռեւս նիստչի անցկացրել:
ԱԺ ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի, թե երբ է տեղի ունենալու քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պատգամավորը հավելեց, որ այդ ժամանակ նորկընտրվի հանձնաժողովի տեղակալը, որի համար իմքայլականները առաջադրել են Վահե Ղալումյանի թեկնածությունը: Մենք տեղեկացանք նաեւ, որքննիչ հանձնաժողովը ունենալու է 14 անդամ:
ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որիրենք անհամբեր սպասում են ՀՀ ՊԵԿ-իիրենց գրության պատասխանին, որից անմիջապես հետոքննիչ հանձնաժողովը նիստ կհրավիրի:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով՝ իրենք դեռեւս դեկտեմբերի 30-ին ՊԵԿ-ին նամակ են գրել «Լիդիան Արմենիա» ընկերության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:Ստանալուց անմիջապես հետոիրենքկսկսենիրենց գործունեությունը:
ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում քննարկում են հունվարի 29-ին նիստ անցկացնել:
ԱԺ Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին ողջ օրվա ընթացքում չպատասխանեց, որպեսզի հասկանայինք՝ ինչ պլաններ ունեն հանձնաժողովի աշխատանքի հետ կապված:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Էդգար Բաղդասարյան