Հարց քաղաքացիներից՝ տրանսպորտային միջոցներ է ներմուծելիս հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ է նշելը տուգանք սահմանո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ է ներմուծել եւ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ է նշել, ապա այդ դեպքում տուգանք սահմանվո՞ւմ է, թե՞ոչ: Նշեմ, որ, խախտումն առաջացրել է մաքսային վճարների պակաս հաշվարկում: Ուզում եմ իմանալ՝ խախտում սահմանելու դեպքում ինչ չափ է նախատեսվում:

Հարություն Գեւորգյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչիրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտտեղեկություններնշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքումառաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում՝օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Նշենք, որ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:Ի դեպ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս