«Ծնունդների թիվը շատ քիչ է». Ծաղկահովտի ծննդատան տնօրենը՝ հնարավոր փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության որոշմամբ կփակվեն նաև Արտենիի, Ծաղկահովիտի և Արծվաբերդի ծննդատները։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը որոշել է նաև փակել Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի ծննդատները։ Բնակիչները բողոքի ակցիաներ են անում և դեմ արտահայտվում այս որոշմանը։

«Ծնունդների թիվը շատ քիչ է, տարեկան մոտ 60 ծնունդ, մենք  խոշորացված համայնք ենք, որը սպասարկում է շուրջ 22 համայնք: Մենք գրություն ենք գրել նախարարություն, որ մեր համայնքում  կլիմայական պայմանները ձմռանը շատ խիստ են, և խնդրել ենք, որպեսզի ծննդատունը հնարավորության դեպքում ֆինանսավորվի և չփակվի»,-ասաց Ծաղկահովիտ համայնքի ծննդատան տնօրենը:

Ըստ տնօրենի՝ այս պահին սպասում են Առողջապահության նախարարի պատասխանին:

«Նախարարի խոսքով ծննդատան փակվելու դեպքում ծննդկաններին կընդունեն Ապարանի բժշկական կենտրոնում»,-հավելեց Արմեն Հակոբյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս