ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հիվանդանոցները մերժում սոցփաթեթի շահառուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերինմոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են:

Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են սպասարկել՝ պատճառաբանելով, որ կա՛մ «ծրագիրն է թռած, չի աշխատում», կա՛մ էլ բազան թարմացված չէ, հին տվյալներով չեն կարող սպասարկել սոցշահառուներին: Տեղեկացնենք, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան սովորաբար թարմացվում է երկու ամիսը մեկ անգամ, սակայն չի արվել: Ո՞րն է խնդիրը: Արդյոք ՀՀ Առողջապահության նախարարությունը, ծննդատների պետական ֆինանսավորումը դադարեցնելու գործընթացով պայմանավորված, գերզբաղվա՞ծ է եւ հասարակության մյուսշերտերի, այս դեպքում՝ սոցշահառուների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի՞: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է եւ առաջիկա երկուօրերի ընթացքում կկարգավորվի: Հիմա մնում է՝ ուսուցիչները, պետական այլ ոլորտի աշխատակիցները հասկանան իրավիճակը եւ մի քանի օր հետաձգեն հիվանդությունները: Կհաջողվի՞.հազիվ թե:




Լրահոս