ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորի նամակն ու մոլերը. ինչ կորոշեն իրավապահները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հանցագործները ժամանակակից են դարձել, գողության մեթոդները փոխել են, օրենքներից հասկանում են, խելացի են գործում, դրա համար էլ ստեղծվել է այսպիսի իրավիճակ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը: Նա այս համոզմանն է եկել իր ստացած մի գրությունն ընթերցելիս, որտեղ մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում եւ առեւտրի կենտրոններ՝ «Դալմա գարդեն մոլ», «Երեւան մոլ», ահազանգել են, որ հանցագործների մի խումբ կա, որոնք անարգել գողություններ են անում խանութներից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով: Երբ պատգամավորն իր գրությունը վերահասցեագրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, նա էլ հունվարի 9-ին դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որպեսզի խնդրին համատեղ լուծում տան: ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հունվարի 17-ին քննարկում են կազմակերպում գողությունների աճի մասով»: Պարզվում է՝ եվրոպական երկրներից դեպորտ արված շատ հայեր՝ որպես պրոֆեսիոնալներ, իրենց համար, չակերտավոր ասած, նոր մասնագիտություն են գտել. մտնում են առեւտրի կենտրոններ եւ տարբեր խանութներից գողություն են անում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս