ՀԱՐՑ. Էն օրը Երեւանի քաղաքապետարանի դիմաց տեսա, թե ոնց պետավտոտեսուչը մեքենայում նստած, ձեռքը հանեց պատուհանից ու մեքենա կանգնեցրեց: Նման իրավունք ունի՞ պետավտոտեսուչը, եթե չունի, խնդրում եմ ասեք, թե պետավտոտեսուչին ի՞նչ տույժ է նախատեսում օրենքը:Արտավազդ Մանսուրյան, 39 տարեկան, շինարարՊԱՏԱՍԽԱՆ. Միանգամից ասեմ, որ պետավտոտեսուչը նման իրավունք չունի: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, մեքենան կանգնեցնելու համար սահմանված է հետեւյալ կարգը` ցուցաձողով ուղղված դեպի վարորդը, կարմիր գույնի սկավառակով, բարձրախոսով: Իսկ ինչ վերաբերում է տեսուչների համար նախատեսված տույժին, ապա այդպիսի դեպքեր օրենքը չի նախատեսում: Պետավտոտեսուչները ենթարկվում են միայն կարգապահական պատասխանատվության:«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պետավտոտեսչությունը, բնականաբար, կհայտարարի՝ թե նման բան չկա, ո՞նց կարող է ոստիկանը ձեռքով մեքենա կանգնեցնել: Ավելին` կհայտարարեն, թե պարզապես այդ մեքենայի վարորդը ծանոթ է եղել տեսուչին, դրա համար է այդպես վարվել: Մի խոսքով, անհեթեթ մեկնաբանություններ միշտ էլ կգտնվեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ