ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը այլ երկրներում տրված անաշխատունակության թերթիկների (ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այլ փաստաթղթերի) դեպքում:
Լիաննա Թորոսյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ երկրներում տրված անաշխատունակության թերթիկների (ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այլ փաստաթղթերի) դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է, եթե օտարերկրյա պետության բժշկական հաuտատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաuտատող այլ փաuտաթղթի) հիման վրա քաղաքացուն տրամադրված է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդին եւ ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Ի դեպ, չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չիտրվում` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: