
Հաշվի առնելով վերջին օրերին բազմաթիվ հարցումները, փոխանցում ենք տեղեկատվություն, որ Արշակունյաց պողոտայի՝ Գարեգին Նժդեհից մինչև Քրիստափոր հատվածում, պողոտայի երկայնքով երկկողմանի հեռացվել են «առավելագույն թույլատրելի 70կմ/ժ» նշանները, ուստի քանի որ այդ հատվածը բնակավայրում է, այդտեղ առավելագույն արագությունը 60կմ/ժ է:
Այդ հատվածում տեղադրված արագաչության չափից սարքերն աշխատում են առավելագույնը 60կմ/ժ ռեժիմով: