Ճնշում չի նշանակում կացինը վերցնես, ընկնես հետեւից. Տարոն Սիմոնյանը՝ դատավորների վրա ճնշում գործադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրականում ճնշումներ գործադրվում են Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ նրանց վաղ կենսաթոշակի անցնելու հետ կապված: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ինքը մեծ հույսեր ունի, որ դատավորներից ոչոք վաղ կենսաթոշակի չի գնա, քանի որ,ըստ նրա, դա աշխատանքի վատ մայրամուտ կնշանակի:

-Պարո՛ն Սիմոնյան, տեւական ժամանակ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների վրա իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներիհարցը. նրանցստիպում են վաղաժամ թոշակի անցնել: Դուք՝որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ,ի՞նչ կարծիքի եք, արդյոք ճնշումներ կա՞ն դատավորների նկատմամբ, ու, ըստ Ձեզ, դեռ որքա՞ն կշարունակվեն այդ ճնշումները:

-Ինչքան դեռ կշարունակեն ճնշումները, երեւի թե իրենք դա կպատասխանեն, իսկ այն, որ մթնոլորտն այնպիսինն է, որ, այո, եթե ուղղակի գործողությամբ ճնշում չկա, բայց միջավայրն այնպես է ստեղծվում, որ դա ճնշում է, դա ակնհայտ է: Շատ իշխանական պատգամավորների քաղաքական հայտարարությունները եւս կարելի է դիտարկել որպես ճնշում, ու սա, իմ կարծիքով, լավագույն ճանապարհը չէ, որ մենք պետք է դատական համակարգը բարեփոխենք: Քավ լիցի, ես այն մարդկանցից եմ, ով որ առաջինն է ուզում դատական համակարգը բարեփոխված տեսնել, որովհետեւ իմ մաշկի վրա զգացել եմ, թե որքան արատներ ունի այդ համակարգը. 10 տարի փաստաբանական գործունեություն եմ իրականացրել:

Բայց այն ճանապարհը, որը որդեգրվել է, ոչ միայն լավագույն ճանապարհը չէ, նաեւ շատ վատ ու խնդրահարույց ճանապարհ է, որովհետեւ շատ դեպքերում իրականում կարողանում ենք ավելի մեծ խնդիրներ ստեղծել այս վարքագծով, քան փորձում ենք լուծել իրականում:

-Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը օրերս հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, որը ընդդիմության կողմից որակվեց որպես ճնշում նրա վրա, որպեսզի վերջինս վաղ կենսաթոշակի գնա: Համակարծի՞ք եք Դուք այդ տեսակետի հետ:

-Տեսեք, ՀՔԾ, պետք է հասկանալ, թե որպես ինչ են հրավիրել, ինչ գործով են հրավիրել, այսինքն՝ կարող է նաեւ որպես վկա հրավիրվել մեկ այլ գործով, դա դեռ չի նշանակում, որ ճնշում ուղղակիորեն կա: Բայց այն միջավայրը,որը ձեւավորվել է ընդհանրապես այդ անձանց նկատմամբ, այդ կոնտեքստում դիտարկվի, այո, ճնշում դիտարկվի: Բայց եթե կոնկրետ գործի շրջանակներում է, մեկ դիպվածով է եւ այլն, եւ այլն, ապա պետք չէ սրան ճնշումհամարել: Բայց, կրկնում եմ, կոնկրետ այս գործի շրջանակներում, երբ մենք տեսնում ենք, որ օրենքը ընդունելուց անմիջապես հաջորդ օրը, թե երկու օր հետո դա միանգամից տեղի ունեցավ, բնականաբար, կապը արդեն տեսնում ենք:

Այո, իհարկե կարող է նաեւ ճնշման հերթական դրսեւորում լինել: Բայց,միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ.եթե այդ մարդիկ անգամ գնան վաղ կենսաթոշակի այս օրենքի օգտագործմամբ, եւ այդ քրեական գործերը դադարեցվեն, սա ոչ պրոֆեսիոնալ եւ սխալ վարքագիծ կհամարեն քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, որովհետեւ դուրս կգա, որ քաղաքական նկատառումներից ելնելով՝ քրեական գործ է հարուցվում, եւ այդ նույն նկատառումներով քրեական գործը մերժվում է, կասեցվում կամ կարճվում է:

Ես հույսունեմ, որոչ մի դատավար վաղ կենսաթոշակի չի գնա, քանի որ դա անձամբ ես կհամարեի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վատ մայրամուտ: Եւ ես հույսունեմ, որոչ մի դատավոր իրեն թույլ չի տա՝ հարկատուի հաշվին դատարանը հանգստանա առանց աշխատանք կատարելու, որովհետեւ հասարակության համար ամենավտանգավորը անաշխատ եկամուտն է, դրա դրսեւորումն է: Իսկ եթե դատավորները չգնան թոշակի, օրենքը չի գործի, ու, բնականաբար ոչինչ տեղի չի ունենա:

-Միջազգային լսարանը եւս ահազանգել է իշխանություններին, որ վաղ կենսաթոշակի ճնշումներով դատավորներին ուղարկելը շատ վտագներ է պարունակում: Վենետիկի հանձնաժողովը տարվա վերջին մեկ անգամ եւս հայտարարեց դրա մասին: Ինչո՞ւ իշխանությունները ականջալուր չեն լինում միջազգային լսարանին:

-Իշխանությունները նույն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը հղում են կատարում եւ այլ բան են հասկանում: Այնպես որ, իրենք էլ ասում են, որ, այո,իրենք անում են այն,ինչ հայտարարում է Վենետիկի հանձնաժողովը:

Միգուցե տառը կատարում են, բայց ոգին՝ոչ, որովհետեւ երբ Վենետիկի հանձնաժողովը ասում է, որ դա կամարտահայտության արդյունք պետք է լինի, դա նկատի ուներ, որ բոլոր հնարավոր ազդեցությունները պետք է բացառվեն դատավորների նկատմամբ, որ նրանք ազատ կամարտահայտության միջոցով կարողանան, ուզում են գնալ թոշակի, թե չեն գնում:

Թե՛ վարչապետը, թե՛ նախարարները իրենց ելույթներում հայտարարում էին՝ եթե ՍԴ-ն լեգիտիմ չի, իսկ մարդիկ եղան, որ համարձակություն ունեցան հայտարարել, թե որոշ դատավորներ հանցագործ են, հետեւաբար իրենքպետք է այս օրենքից օգտվեն: Ստացվում է՝ եկեք ձեզ փող տանք, գնացեք տանը նստեք,ու սա ճնշման դրսեւորում է: Ճնշում չի նշանակում կացինը վերցնես, ընկնես հետեւից, ասես՝ ճնշում եմ գործադրում, ճնշումը դա նաեւ հայտարարությունների միջոցով է լինում, քաղաքական միջավայր ստեղծելու միջոցով է լինում:

-Իսկ ընդդիմությունը ի՞նչ է անում այդ ճնշումները չեզոքացնելու համար:

-Մենք ունենք գործիքներ, որոնք օգտագործում ենք, դա մեր ԱԺ ամբիոնն է, նիստերն են օրենսդրական ակտերը քննարկելու, հայտարարություններն են քաղաքական, ու, ըստ էության, վերջ: Ընդդիմությունը ռեալ, այսօրվա Սահմանադրությամբ որեւէ գործիքակազմ չունի իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս