Հունվարի 17-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:

Տեսակապի ընթացքում փորձագետները կանդրադառնան ՃԵ կանոնները խախտելու համար պատասխանատվության ենթարկելու բալային համակարգի դրական ու բացասական կողմերին:

Հունվարի 1-ից ներդրված բալային համակարգը միանշանակ չի ընդունվել Հայաստանի վարորդների կողմից և տարամետ արձագանքների տեղիք է տվել: Մի մասը լիովին արդարացված է համարում նորամուծությունը, մյուսները համարում են, որ օրենքում բազմաթիվ վիճելի պահեր կան:

Երևանի տաքսիստներն արդեն բողոքի ցույց են արել կառավարության շենքի առջև՝ պահանջելով վերապահումներ իրենց համար:

Մինչդեռ հարևան Վրաստանում բալային համակարգը գործում է արդեն 3 տարի: Ինչպես է այն տեղայնացվել, որքանո՞վ են կրճատվել խախտումներն ու վթարները:

Այդ համակարգի դրական ու բացասական կողմերին Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան`

Թբիլիսիից `

Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար,

Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր,

Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։

***

Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը:

***

Հունվարի 17-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՔԴՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Սոցիալ-տնտեսական իրողություններ և սպասումներ: Դիտարկումներ ս.թ. հունվարի 1-ից երրորդ (ոչ եվրասիական) երկրներից Հայաստան ներկրվող շուրջ 800 անուն ապրանքների մաքսատուրքերի փափոխման գործընթացի շուրջ:




Լրահոս