ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ արտադրության ավտոմեքենայի ներմուծման դեպքում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:
Սահակ Հարությունյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններիմիջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 7-րդ հոդվածի համաձայն`ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչեւ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելուօրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետեւյալ փաստաթղթերը`
1. ներմուծողի լրացրած ներմուծման հարկային հայտարարագիրը,
2. ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: