Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներին պետք է տրվեն համակարգային լուծումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպում է ունեցել աղբ վերամշակող ընկերությունների և աղբահանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ։

Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է հավաքագրել աղբի վերամշակմաննառնչվող հիմնական խնդիրները և քննարկել դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպման մասնակիցներին առաջարկել է մանրամասն ներկայացնել ոլորտի և կոնկրետ իրենց աշխատանքում առաջացողխնդիրները, նաև խնդրել է նշել, թե ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ կառավարության կողմից՝ արդյունավետ կազմակերպելու հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքագրումը,տեսակավորումը և վերամշակումը։

Բազմաթիվ խնդիրների շարքում հանդիպման մասնակիցները նշել են ոլորտի օրենսդրական կարգավորումների, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, բնակչության շրջանում աղբահանության մշակույթի, հանրապետության ողջ տարածքում ենթակառուցվածքների ձևավորման, աղբ վերամշակող ընկերությունների գործունեությանխթանման անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ համակարգային լուծումներեն անհրաժեշտ ոլորտի խնդիրների ամբողջ շղթայի համար։

Շնորհակալություն հայտնելով խնդիրների շահագրգիռ ներկայացման և մտքերի փոխանակման համար, Ավագ Ավանեսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայացված խնդիրները կխմբավորվեն, կձևակերպվեն հիմնական թեմաները, որոնց մասով առաջիկայում կկազմակերպվեն առանձին քննարկումներ։




Լրահոս