Բժշկական համալսարանի 14 շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 16-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:

«Բժշկական համալսարանի 14 շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս