
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք:
Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին՝ հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունները: