Աննախադեպ իրավիճակ դատական համակարգում․ ավելի քան 1 տրիլիոն դրամի գրավի միջնորդություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական իշխանության գոյության պատմության մեջ առաջին անգամ կողմերից մեկը աննախադեպ մեծ թվով գրավի միջնորդությունէ ներկայացել՝ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ՝ կալանավորին ազատ արձակելու դիմաց, որը, սակայն,մերժվել է դատարանի կողմից:
Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: Հիշում եք՝ 2019 թվականին Եղեգնաձորում աղմկոտ, բայց միաժամանակ շատ ցավալի միջադեպ գրանցվեց: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը վիճաբանել էր ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ եւ ծանր վնասվածք հասցրել սպային:

Միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետեւանքով տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Երկու օրից կլրանա 4 ամիսը, ինչ Արա Մխիթարյանը գտնվում է հիվանդանոցում: Եւ այսօր այնպիսի իրավիճակ է, որ ե՛ւ մեղադրյալ կողմը, ե՛ւ իրավապահ մարմինները, շունչները պահած, սպասում են, որ փոխգնդապետը դուրս գա կոմայից, ուշքի գա, եւ կատարվածի մասով շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Իսկ ի՞նչն էր եղել վեճի պատճառը: Ըստ մամուլի հրապարակումների` սեպտեմբերի 18-ին` ժամը 23:30-ին, Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցիթիվ 5 հասցեի բակ՝տուն գնալու նպատակով, այդ պահին բակ է մտել է մեկ այլ մեքենա, եւ նա կարծել է, թե իրընկերներն են: Այստեղից էլ առաջացել է վիճաբանություն, ծեծ: Ըստ փոխգնդապետի կողմնակիցների՝Մխիթարյանին քարով են հարվածել: Եւ նախաքննական մարմինն այն կարծիքին է, որ վիճաբանող բոլորկողմերը հարբած են եղել:

Այս գործով կալանքի տակ է շարունակում մնալ նախկին մարզպետի օգնականն ու եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Եվ,ահա, Հարություն Գրիգորյանի պաշտպանները վերջինիս խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդություն էին ներկայացրել դատարան: Իսկ, ահա, գրավի չափը եղել է մոտավորապես ՀՀ 2020 թվականի պետբյուջեի եկամուտների չափ՝ 1 տրիլիոն 697 միլիարդ ՀՀ դրամ: Պաշտպան Լեւոն Սահակյանի ներկայացրած այս գրավի միջնորդությունը դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է: Հետաքրքիր է՝ եթե բավարարեր, որտեղի՞ց էին այդքան գումար վճարելու Գրիգորյանները:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փոխգնդապետ Արա Մխիթարյանի շահերի ներկայացուցիչ Ռաֆայել Ամիրխանյանից հետաքրքրվեց՝ դեպքից 4 ամիս անց արդյոք նրա առողջականի մասով որեւէ տեղաշարժ կա: Ամիրխանյանը պատասխանեց.«Փոխգնդապետը կոմայից դուրս չի եկել, գտնվում է դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում, դեռահաս երեխաներ ունի, հույս չկա…չգիտեմ: Ոչ մի փոփոխություն չկա, քաշը զգալիորեն նվազել է»:

Հիշեցնենք, որ այս գործում շոշափվում էր նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, որը հրաժարական տվեց՝ միջադեպի քննությանը չխոչընդոտելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս