Հարց քաղաքացիներից՝ որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:

Ռիմա Մելքոնյան (49 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներն են՝

1- հաշմանդամության I խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),

2- հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),

3- հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):

Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության որեւէ խումբ սահմանելու որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս