Արցախի պողոտայում թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ-ը գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:




Լրահոս