Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանից ArmLur.am-ը փորձեց պարզել՝ արդյոք ԱԱԾ նախկին տնօրեններին պետական անվտանգություն տրվո՞ւմ է, թե՞ ոչ:
Հարությունյանն ասաց, որ որեւէ օրենքով կարգավորված չէ այդ հարցը, ուստի ԱԱԾ նախկին տնօրենները պաշտոնաթողությունից հետո անվտանգության աշխատակից չեն ունենում:
Նշենք, որ ժամեր առաջ իր բնակարանում դեռեւս չպարզված հանգամանքներում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: